
Տաջիկստանի Հանրապետության քաղաքացին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանվակայանում

Սեպտեմբերի 15-ի, ժամը 07.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Կադրիդդին Խ.-ն, որը 2016թ. հունիսի 30-ից հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: