Բաժիններ՝

«Թուր ու թվանքն առել ու ընկել են վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից». Վարչապետը՝ Երևանի աղբահանության մասին

Վանաձոր քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-2»-ը, անդրադարձավ Երևանի աղբահանությանը՝ նշելով, որ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50  աղբատար մեքենաներով:

«Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա ձեռք չէր բերել: Հիմնարկում այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին և բարձր աշխատավարձով: Հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն  հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան և այլն»,- ասաց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ աղբահանության հետ կապված որոշ ուժերի պահվածքը   Երևանում ճգնաժամի ողջ ընթացքում  ուղղակի ամոթալի է:

«Սա ուղղակի ամոթալի պահվածք է, և փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքի արդյունքում է այդ ամենը ստեղծվել, թուր ու թվանքն առել ու ընկել են վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը երկու ամսում այս հարցը լուծել է: Համարում եմ, որ հարցը լուծման ընթացքում է, և որևէ կասկած չկա, որ Երևան քաղաքում, չեմ կասկածում, որ աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: Երևանի պատմության մեջ աղբահանության հետ կապված նման մակարդակ չի եղել, և ես դա կարող եմ պնդել»,- շեշտեց վարչապետը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս