Տարիներ շարունակ ԵՊՀ-ում եւ պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների եւ դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՀՀ առողջապահության նախարարը եւ իր շրջապատը անթաքույց հակակրանք ունի գիտության հանդեպ, ատում է գիտությունը:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: Խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 76-րդ տարում մահացել է ամերիկյան The Cars խմբի ֆրոնտմեն Ռիք Օքասեքը: Սեպտեմբերի 15-ին այդ ասին հայտնել է TMZ պորտալը։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բնականաբար, չհավանողներ էլ կան, բերանի համը սովոր չէ բնական կաթին, կովի համ են առնում: Այստեղ շուկայում մեկ տարի է ինչ աշխատում ենք: Ունենք թթվասեր, մածուն, ռեժան՝ 60 տոկոս յուղայնությամբ, որը շուկայում ամենաբարձր յուղայնություն ունեցող ռեժանն է, ունենք երկու տեսակի կաթնաշոռ՝ ցածր և շուկայում ամենաբարձր յուղայնությամբ, ունենք պանիրներ՝ չանախ, լոռի, հոլանդական, թան: Մյուս տարի կունենանք նաև պաղպաղակ»
Կատարված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և պարզվել է հետևյալը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:
«Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը», – ասում է Հենրիխ Հեյնեն:
ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։ Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։ Առհասարակ, ցանկալի է՝ Գյումրի մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների առթիվ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք միջոցառումների ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ որպեսզի չխաթարվի օրվա տոնականությունը։
Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:
Երբ ծնվեցի, ինչպես բոլորը, շարունակեցի պայքարը իմ յուրահատկությունը պաշտպանելու, նոր հաղթանակներ տանելու համար:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ սեպտեմբերի 8-ին ծեծի է ենթարկվել Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նավակատիք Սուրբ Խաչի: Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում 4 ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 15-ին է նշում Խաչվերացի տոնը։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: