«Դասադուլը կդադարեցվի 3 օրով». Գևորգ Գյուլումյան
Նոյեմբերի 20-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին ժամը 14:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Գ. Գ.-ն իրենց տան հարակից անմարդաբնակ տան բակում մորթել է նույն շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող ձին և մտրակը այնուհետև իր եղբայր` 1998թ.ծնված Ն. Գ.-ի հետ տեղափոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ և 260.000 դրամով վաճառել նույն մարզի բնակիչ,1963թ.ծնված Զ. Գ.-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում են քննարկվեն «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու և«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հարցերը:
Քայլերթ. Ուսանողական շարժման անդամները իրենց դիմում-նամակները փոխանցում են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին. ՈԻՂԻՂ
Մոտ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկության դրվեց երկրորդ ընթերցմամբ, ինչին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով, որ «այս տեսքով դեմ են քվեարկում, որպեսզի նաև հնարավորություն տան հեղինակին առաջարկ ներկայացնելու»:։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը կքննարկի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ) ստորագրությամբ կամ 7 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել մի խումբ դատախազներ եւ հայտնել, որ ոչ մի դատախազ երբեք դատախազների համար նախատեսված ձմեռային վերարկուները չի կրել, սակայն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ձմեռային վերարկուներ է պատվիրում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 34 054 658 ՀՀ դրամ։
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս Հայաստանում կինոարտադրությամբ զբաղված Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ աշխատում է երրորդ ֆիլմի վրա։
Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի:
Նոյեմբերի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կարգո» բեռնային համալիրում ավտոմեքենայի լուսարձակներ են գողացել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 20-ին ժամը 09.30-ից մինչև 23:30-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենց, Զավարյան, Վարդանանց, Քաջազնունի, Ալեք Մանուկյան, Հրանտ Շահինյան, Ֆիզկուլտուրնիկների, Շարա-Տալյան, Ե.Քոչար, Ս.Վրացյան, Ռոստոմի, Տոլստոյի, Գրողների, Կորի, Այգեստանի 1-8, Աղյուսագործների 2-րդ, Արհեստավորների փողոցների, ինչպես նաև Տիգրան Մեծի 23-31/1, Սայաթ-Նովա 26-40, Նար-Դոս 20-130, Քրիստափորի 30-60 համարների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորքի Այգիներ փողոցի 200-305, Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.05-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Թումանյան փողոցի 79-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ցերեկը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ կային գումար և ոսկյա զարդեր:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կառավարությունը 375 միլիոն 672 հազար 320 ՀՀ դրամ գումար է տրամադրելու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտը բարելավելու, կահավորելու և տեխնիկական վերազինում իրականացնելու համար:
«2015թ. Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտը 250 միլիոն դրամ էր, 2016թ.՝ 150 մլն, 2017թ.՝ 68 մլն, 2018թ.՝ 48 մլն, և արդեն գալիս է 2019-20թթ.՝ 8.5 մլրդ կազմում է 2019թ. բյուջեի դեֆիցիտը, և 2020թ. նախատեսվում է 9.1 մլրդ դրամ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով՝ դա աննախադեպ մեծ ցուցանիշ է:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Սարդարապատի ճակատամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի: