Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 20-ին մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին, որին մասնակցել է ամբողջ Հայաստանից ավելի քան 170 երեխա։
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ:
Նոյեմբերի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար:
ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից հյուսիս գտնվող անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի ապագայի նկատմամբ:
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նոյեմբերի 20-ին ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին, ով երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Նոյեմբերի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Շիրազի փողոցում կայանված «Միցուբիշի» մակնիշի մեքենայի ապակին և գողություն արել:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը Google Earth ծրագրում տեղաշարժել է Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը, որպեսզի հակադարձի այն փաստին, որ իրենց զինված ուժերը ներխուժել են Վրաստանի Հանրապետության տարածք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 19-ին կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
«Այս տարվա 6 ամսվա կտրվածքով Հայաստան է ներկրվել 3496 տոննա լոլիկ և 4041 տոննա կարտոֆիլ: Լոլիկն ամենաշատը՝ 2756 տոննա, ներկրվել է Թուրքիայից, 150 տոննա կարտոֆիլն էլ՝ Պակիստանից, իսկ այն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես ազատ ու ինքնիշխան պետություն, չի ընդունում նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, ավելորդ է խոսել այս երկու երկրներից ներկրվող պտուղ-բանջարեղենի հնարավոր վտանգների մասին»:
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է համաձայնեն գտնվել համաշխարհային կրթության, գիտության հետնախորշերում: Անհրաժեշտ է ունենալ մրցակցային կրթություն և գիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
ԵՊՀ Հայոց լեզվի և պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ողջունում է ուսանողների որոշումը՝ 3 օրով դադարեցնել դասադուլը: Դասախոսն ասում է՝ դասադուլն ինքնանպատակ չի կարող լինել, ուսանողները ճիշտ են կողմնորոշվել:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գևորգ Մ.-ն։
«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում»:
Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ հանդիպմանը:
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանք այսօր իրենց մասնաշենքից երթով գնացին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին և Գիտական խորհրդին հանձնելու համար իրենց նամակները: Ուսանողների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց համալսարանում: