
Մարտակերտի շրջանի բնակիչները ձի են մորթել

Նոյեմբերի 20-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին ժամը 14:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Գ. Գ.-ն իրենց տան հարակից անմարդաբնակ տան բակում մորթել է նույն շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող ձին և մտրակը այնուհետև իր եղբայր` 1998թ.ծնված Ն. Գ.-ի հետ տեղափոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ և 260.000 դրամով վաճառել նույն մարզի բնակիչ,1963թ.ծնված Զ. Գ.-ին:
Գ. Գ.-ն և Ն. Գ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն