«Փաստ» թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ, ի դեպ՝ նաեւ օտարազգի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Այս իշխանության հիմնական սկզբունքը ամենասկզբից եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չեն կարող գտնվել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվական աճպարարությամբ զբաղվող Հանրայինի եթերում նայեցի նախկինների նախկինի` Կարապետյան Վլադիմիրի պատվերով նախկինների հետ «ոչ մի կապ չունեցող» Պետրոսի պատրաստած ռեպորտաժը Սամվել Ֆարմանյանի քրոջ մասին»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի:
Ռազմարդյունաբերական ոլորտը զարգացնելու համար շեշտը պիտի դրվի ռազմական գիտությունների զարգացման վրա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Ռուսաստանն անհանգստացած է, որ իր սահմանների երկայնքով ԱՄՆ-ը լաբորատորիաներ է կառուցում, և այդ մտահոգությունը տեղին է: ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ստուգի իր կենսաբանական լաբորատորիաները, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը շրջապատում է այդ լաբորատորիաներով: Երբ Լավրովը հայտարարություն արեց, ես ասացի, որ ԱՄՆ-ը դեմ չի լինելու, քանի որ չի եղել նման դեպք, որ որևիցե մեկը մտնի Պենտագոնի կողմից ֆինանսավորված որևէ լաբորատորիա ու հայտնաբերի, որ այնտեղ կենսաբանական զենք են ստեղծում»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:
Հունաստանի հարավարևմտյան շրջանում գտնվող Կալամատա նավահանգստային քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:
Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
«Հայաստանում կանայք երեխաների հիմնական խնամողներն են, հատկապես՝ ավելի փոքր տարիքի երեխաների։ Եվ մենք ունենք անհավասար վիճակ, երբ, օրինակ, չկան երեխայի խնամքի բավարար հաստատություններ, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես 1-3 տարեկան երեխաների համար շատ քիչ են մանկապարտեզները և խնամքի կենտրոնները, ու ավտոմատ կերպով կինն արդեն հետ է մնում աշխատաշուկայից և մրցակցության պայմաններում չի կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ, որովհետև ստիպված է լինում ընտրություն կատարել: Ինքը, ըստ էության, ունի իրավունք և պարտականություն՝ խնամել երեխային և աշխատել, եթե ցանկանում է։ Եվ այդ իրավիճակում կինն ընտրության առաջ է կանգնում. կա՛մ պիտի երեխայի խնամքով զբաղվի, կա՛մ պիտի աշխատի»,- ասաց ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը:
«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին:
Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրել է:
Հեղափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տևական ժամանակ մեկուսացած էր Սևանի իր առանձնատանը, խուսափում էր շփումներից: Տեսախցիկների սիրահար նախկին ոստիկանապետը հրաժարվում էր անգամ իր անվանն առնչվող թեմաների շուրջ հարցազրույցներ տալ, հեռախոսով նույնպես մեկնաբանություններ չի տալիս, որ չհիշեն իրեն: Բայց ահա օրեր առաջ նրան հանդիպել են ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում է նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այսօր Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: