Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր «Կոնգրես» հյուրանոցում մասնակցում էր «Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին»։
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին նամակ հանձնելուց անցել է 2 օր: Դիմողները դեռ պատասխան չունեն, սակայն չեն շտապում եզրահանգումներ անել, ասում են՝ քանի որ ըստ կանոնակարգի՝ 3 աշխատանքային օրում պետք է պատասխան տան, իսկ այդ օրը լրանում է երկուշաբթի, կսպասեն: Նախաձեռնող խմբի անդամների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց Համալսարանում: Սպասելու ընթացքում, սակայն, խումբը ձեռքերը ծալած չի նստել:
Նոյեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում:
Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 21-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրահանգավորումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմում հանդիպում է Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:
Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «բլոգերի» հետ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։
Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Վիլնյուսում (Լիտվա) կայացած Ռոումինգի շահառուների հանդիպման շրջանակներում համաձայնեցվել են Արևելյան հարևանության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գրավոր ապացույցները:
ՀՀ ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղկացնում է ԱԱԾ-ն:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության երկու պարագլխի եւ յոթ անդամի ձերբակալման մասին։
Ուսանողները վերսկսում են բողոքի ցույցերը. որո՞նք են ուսանողների հետագա քայլերը. ՈՒՂԻՂ
Արցախի հերոս, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զինվորներից մեկի՝ «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Լեոնիդ Ազգալդյանը հավատում էր հայ մարդուն և պատերազմի ցանկացած պահին իր զինվորի կողքին էր։
ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութը և ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Համացանցում 2019 թվականի նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանն արդեն տանն է, Գեղամա լեռներում կորելու պատճառն առատ ձյունն է եղել, որը խոչընդոտել է մեքենայի առաջ շարժվելուն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Օհանյանը։
«Այսօր հասարակությունը հիասթափված է». Միհրդատ Մադաթյան
Երևանի ավագանու ԲՀԿ անդամները ներկայացնում են 2020 թ. ավագանու բյուջեն
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
«Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հնարավոր է` առաջիկայում վարորդների համար մեքենայի տեխնիկական զննությունը պարտադիր չլինի դրա թերակատարման, ինչպես նաեւ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Պարզվում է` տեխզննումը 70 կետից կազմված զննություն է, բայց հայտնի է, որ երբեմն չեն էլ գնում զննության, իսկ լավագույն դեպքում այն ընդամենը 4 կետով են կատարում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ-130» բեռնատարը. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդ Սահակ Ղազանչյանը տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: