Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանը` ռազմական գլխավոր տեսուչի գործառույթի` ՊՆ կազմ անցնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ Մովսես Հակոբյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էին նաև նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը և Վազգեն Ներսեսյանը:
168.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանն անդրադառնալով իր և գլխավոր տեսուչի տեղակալների ազատումներին մասին հարցին, ասել էր, որ «կառուցվածքային փոփոխություն է, ուրիշ բան չկա»:

Այնուհետ հարցին` հնարավո՞ր է Ձեզ այլ պաշտոնի անցնելու առաջարկ լինի կամ եղե՞լ է արդյոք, Մովսես Հակոբյանը պատասխանել էր, որ հնարավոր է, և որ դրա մասին մոտ օրերս կհրապարակվի:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով կառուցվածքային փոփոխությանը և Ռազմական գլխավոր տեսուչի գործառույթի տեղափոխմանը պաշտպանության նախարարության կազմ` նշեց.

«Նոր Սահմանադրության համաձայն` տվյալ գործառույթը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ՊՆ-ն` նախարարի գլխավորությամբ` որպես քաղաքացիական և ոչ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտ զինված ուժերի նկատմամբ, պետք է ունենար նաև նման ծառայություն, որի միջոցով ռազմական, մարտական պատրաստության և ռազմական բաղադրիչով կարողանար լիարժեք վերահսկել զինված ուժերի մարտունակությունը»:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս