
ԱԻՆ-ը կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Հարգելի քաղաքացիներ, նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-10 աստիճանով: Խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: