Դատախազությունը ձմեռային վերարկուներ է պատվիրում, սակայն դրանք դատախազներին չե՞ն հասնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել մի խումբ դատախազներ եւ հայտնել, որ ոչ մի դատախազ երբեք դատախազների համար նախատեսված ձմեռային վերարկուները չի կրել, սակայն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին ձմեռային վերարկուներ է պատվիրում:
Թերթը դատախազների բողոքի մասով դիմեց Դատախազության հանրային կապերի բաժին` հետաքրքրվելով, թե ինչպես կբացատրեն դատախազների մտահոգությունը, թե ինչու են գումարները աննպատակ օգտագործում: Ի պատասխան` հայտնեցին. «Նման մտահոգությունները կամ, այսպես կոչված, ահազանգերը զուրկ են որեւէ հիմքից, վստահ ենք՝ նաեւ չեն համապատասխանում իրականությանը՝ նկատի ունենալով, որ դատախազների համազգեստի նկարագիրը, բաղկացուցիչ տարրերը, ինչպես նաեւ համազգեստի կրման ժամանակաշրջանը սահմանվում են ՀՀ Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 441-Ն որոշմամբ, որից հետեւում է, որ դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ: Ինչպես 2017 թվականին, այնպես էլ 2018 թվականին դատախազների վերարկուների տրամադրման գործընթաց չի իրականացվել, հետեւաբար այդ հագուստը նշված ժամանակահատվածում նրանց չէր կարող հատկացվել:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը՝ 2019թ. համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց: Այսինքն` տվյալ դեպքում անմտություն է խոսել գումարների աննպատակ ծախսման մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: