Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանում հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ: Զբոսաշրջության խթանումը կարեւորող մեր երկրում ճանապարհներին զուգարաններ չկան, հույսը մնում են գազալցակայանները, որոնցում էլ զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակն ուղղակի անմխիթար է:

Թերթը տեղեկացել է, որ այժմ էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է մարզպետարաններին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները: Լոռու մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է, թե մարզում կան մի քանի գազալցակայան, որոնք դեռեւս չեն բավարարում պահանջվող չափանիշներին:

Իսկ ԱՆ Տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը ասել է. «Մենք մեծ թվով գազալցակայաններում սկսեցինք ստուգումներ անել, վարչական վարույթներ հարուցել»: Տուգանվածների թիվը, ըստ նրա, 300-ից ավելի է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930