«Ներման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց. Կառավարությունն ընդունեց նախագիծը
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը սպասում են Կառավարության որոշմանը. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվի վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը: «Նշենք, որ ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի եւ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի համատեղ հրամանով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: Պատգամավորն իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, եւ վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան:
Նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon)։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաեւ աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։ «Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու.
«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 47 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող:
Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր:
Թուրքիայում ուշագրավ դեպք է պատահել։ Թուրք ուսանող Ույքու Այգունի քթում բժիշկները ատամ են հայտնաբերել։ Ուսանողը այցելել է հիվանդանոց շնչառության հետ կապված գագտներով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության գործընկերնի հետ օրեր տևած հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոյակերտ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ նոյեմբերի 18-ի լուսադեմին Արտաշատ քաղաքի տներից մեկից գողություն է արել։
«Համահայկական հայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ քրեական հեղինակությունների համար Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը Հայաստանում չի կարող աշխատել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն աջակցում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույց անող ուսանողներին: Այսօր ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի առջև «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից» կարգախոսով ցույցի ժամանակ դդմագույն ծուխ բաց թողեց: Մեկնաբանեց, որ այն նվիրվում է ԿԳՄՍՆ-ին:
Օգոստոսից ՀՀ Գլխավոր դատախազության թիրախում է հայտնվել յուրօրինակ հանցագործության մասին մի հաղորդում, որը, ըստ էության, ընտանեկան բանդայի մի պատմություն է: 168.am-ի աղբյուրի միջոցով փոխանցված պատմությունից պարզ է դառնում, որ ամիսներ առաջ ամուսինների ընտանեկան պարզ վեճից հետո սկիզբ է առել հանցագործությունների մի մեծ շղթա, որտեղ զարգացման բոլոր դրվագներում ներգրավված են ոչ միայն X ընտանիքի անդամները, այլև […]
Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։
ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։
«Տուրիզմի ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է առկա, պետությունը պետք է դա վաղուց իրականացներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը:
«Եթե Ձեզ հետաքրքրում է այն հարցը՝ դրանք արդարացվա՞ծ ծախսեր են, թե՞ չէ, ի սկզբանե ասեմ, որ շոու-բիզնեսի մեջ տեխնիկայի վրա ծախսերը ծախս չեն, ներդրում են, որ այդ բիզնեսն ավելի լավ աշխատի: Եվ Ձեր ասած գումարը նման մասշտաբի շենքի համար, կարծում եմ, չնչին բան է»,- խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով հատկացվող գումարի մասին, 168.am-ի հետ զրույցում ասաց երգահան, «Արձագանք» խմբի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը, որը 2019 թվականի հունվարին պայքարում էր Մարզահամերգային համալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար: