Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը կտրամադրի HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու նպատակով:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության ներկա ու նախկին պետեր Գրիգոր Հարությունյանն ու Սամվել Մհերյանը:
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ պատասխանը ստանալը լրացել է տեղեկանքի տրամադրման համար սահմանված եռօրյա ժամկետը, ուստի և Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրվել է վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Փետրվարի 20-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:
Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կյանքի 90-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կյանքի իննսուներորդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ դիրիժոր Յուրի Դավթյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը տղա է ունեցել, նրան անվանել են Հայկ: Ապագա Հայոց բանակի զինվորը՝ Հայկը, ծնվել է Էրեբունի հիվանդանոցում, վիրահատությունը կատարել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը և բժշկուհի Աննա Մալումյանը։ Թագուհի Թովմասյանը իրեն լավ է զգում, նրա տղան 3.5 կգ է ծնվել։
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Խաչիկ Ղ.-ն։
Փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին:
Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով:
Փետրվարի 20-ին, ժամը 00:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հանրապետության հրապարակում ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
«Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես՝ հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է՝ չկա»: Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վանաձորի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է դիմել Գոռ Մաթեւոսյանը եւ հայց ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լեւոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։