
Սոթքի հանքի մոտ խցանման մեջ է հայտնվել մոտ 50 ավտոմեքենա

Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բեռնատարները մերկասառույցի պատճառով հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ է հայտնվել մոտ 50 ավտոմեքենա:
Փրկարարները և ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղել են: