
«Բելաջիո» ռեստորանային համալիրից դեպի Սարալանջի փողոց տանող հատվածում բախվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 20-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրից դեպի Սարալանջի փողոց տանող հատվածում բախվել են «BMW 3» (վարորդ՝ Ռաֆիկ Դ., ծնված 1996 թ.), «Porsche Cayenne» (վարորդ՝ Տարոն Վ., ծնված 1994 թ.) և «Lexus RX 300» (վարորդ՝ Ռուդիկ Ա., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: