Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 20:00-ին (Գրինվիչի ժամանակով` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Կանոնակարգվել և խստացվել է վերահսկողությունը զորքերի ծառայության ճիշտ պլանավորման, օրվա կարգացուցակի հստակ կատարման, գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանումների որակյալ համալրման ու ծառայությանը նրանց նախապատրաստման, պահպանության օբյեկտների կահավորման նկատմամբ, ինչպես նաև բարելավվել ու կատարելագործվել է զորքերի ծառայության ուսումնանյութական բազան, լրամշակվել են համազորային կանոնադրությունները:
Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Նախորդ տարի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան հետ կապված հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են կատարել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն:
Փետրվարի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում:
Փետրվարի 22-ին, ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Պ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Գ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնից դուրս գալու ժամանակ նկատել են, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ֆրունզիկ Շահինյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 PT 060 համարանիշի ավտոմեքենայով Սարգսյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բարձր արագությամբ մանևրում է, այնուհետև ընթացել է իրենց ուղղությամբ:
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սևան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների գործունեությանը:
Փետրվարի 23-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Փարիզից՝ կից գրելով. «Աննկարագրելի Էյֆելյան աշտարակը»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածմանը:
Առողջապահության նախարարությունում ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է արել և քննարկել համաճարակի դեմ պայքարի հարցերը։
Փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխությանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մյասնիկյան գյուղի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է:
Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում հրդեհ է բռնկվել:
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարևան Իրանում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ հարկավոր է ժամանակավորապես փակել հայ-իրանական ցամաքային ճանապարհը, հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարրեային տարածումը չեզոքացվի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որ Նոր Արեշում բնակվող 25-ամյա մի երիտասարդ մեքենայում թմրամիջոց է պահում։ Լուսադեմին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում հունվարին աշխատած 17 օրվա համար տրված 174 մլն դրամ պարևավճարի թեմային:
Արդեն տևական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում: