
«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը:
Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հա՛տկապես արվեստի մարդկանց համար:
Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», – ասում էր նա:
Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:
Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»:
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/526911864619120?__xts__[0]=68.ARALclAUEDYiKPC613wWGbAiMpO843migfJb5mS0VR-CQSjp6OBOh_i6zWZvDlcCl92uP3QqmS2BvTAJijt6NQKHe_fk9kIeYUPlue9_gAKxVXwqqGfDNksZ1Szho2ujsbklF1VfzakYvzBQicWrbQFIbZL8y7IftjS-3ZaZFmGAXBPhGWJYtOq3VkBaFo6pb6R1LpO5dbE_Z_G8wKBlmbffSoNMM2qcmE5YyN3Gnnac-ZNOG2riJoz6SwISJLMgwfQ7uwGmFErRRLs6ODytfFKx41MP2FJW9NnL60l1NMQh05EjmRE86GFU9Zn_VTakX5KklHSjkomxuTLE_iEfNiY7vAQi3Wzglszwgo2pfx867QwkDX5eEA&__tn__=-R