Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»:
Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 14;10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Փետրվարի 1-ին, ժամը 06:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը:
Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Բ.-ի անհայտ կորելու մասին:
Փետրվարի 1-ին, ժամը 07:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում գտնվող կրպակում:
Այսօր infoport.am կայքը նյութ էր հրապարակել այն մասին, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։
Փետրվարի 1-ին, ժամը 09:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։
ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։
Փետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Հունվարի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Չլդրան-Կիչան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ն. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չլդրանի տեղամասային բուժամբուլատորիա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը, ով ավարտել է իր հոգևոր ծառայությունը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, ծառայության է կոչվել Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես փոխտեսուչ ուսումնական գծով:
Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը:
Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները:
Շիրակի մարզում բուք է: Քեթի-Բավրա ճանապարհահատվածը փակ չէ, սակայն դժվարանցանելի է, տեսանելիությունը մոտենում է 0-ի: Ճանապարհահատվածը ոստիկաններն են հսկում՝ հորդորելով վարորդներին չանցնել այդ հատվածով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1,3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան […]
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը:
Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հեղափոխությունից հետո արվեսագետների հոսքը դեպի ԱՄՆ չի դադարում։
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ղազախստանի ՆԳՆ-ում պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներ են ուղարկել Հայաստան՝ հայկական ավտոմեքենաների հետ կապված իրավիճակի պատճառով. նախարարությունում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները: