ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։
Փետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Հունվարի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Չլդրան-Կիչան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ն. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չլդրանի տեղամասային բուժամբուլատորիա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը, ով ավարտել է իր հոգևոր ծառայությունը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, ծառայության է կոչվել Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես փոխտեսուչ ուսումնական գծով:
Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը:
Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները:
Շիրակի մարզում բուք է: Քեթի-Բավրա ճանապարհահատվածը փակ չէ, սակայն դժվարանցանելի է, տեսանելիությունը մոտենում է 0-ի: Ճանապարհահատվածը ոստիկաններն են հսկում՝ հորդորելով վարորդներին չանցնել այդ հատվածով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1,3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան […]
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը:
Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հեղափոխությունից հետո արվեսագետների հոսքը դեպի ԱՄՆ չի դադարում։
Նրանք 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ղազախստանի ՆԳՆ-ում պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներ են ուղարկել Հայաստան՝ հայկական ավտոմեքենաների հետ կապված իրավիճակի պատճառով. նախարարությունում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ հիմա տեղին է չինացիների ամենասուրբ անեծքը՝ «ապրի՛ր անցումային դարաշրջանում», որովհետև հին կանոններն ու սովորությունները արդեն չեն օգնում, նորն էլ անհասկանալի է, և դու դեռ չես հարմարվել:
Հունվարի 30-ին, ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով 5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հինգ փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունել է նախապես ցուցակագրված 23 քաղաքացու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, վետերանների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 30-ին, ժամը 23.30-ին, Գոգոլի փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Մարինե Մ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ դեսպանության այսօրվա հայտարարության մասին»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու համար նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հայտարարություններին։
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ քննարկելու երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը:
Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ծնկոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենա նստելու ընթացքում մեքենան շարժվել է, ինչի հետևանքով ինքը ընկել է և ստացել վնասվածք:
Մենք՝ Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի, 2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որ մեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ: Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում: