Մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստաբնի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, տեղեկացել ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին:
ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը:
«Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հարավում գտնվող բանակային բազայի վրա, զոհվել է առնվազն 18 զինվոր, ևս տասը վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են տեղական աղբյուրները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար:
Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տասնյակ մեքենաների ուղեկցությամբ կառավարությունից գնաց Ազգային ժողով:
Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Մայիսի 2-ին, ժամը 11.00-ին, Երևանի Կասյան փողոցում «Յուտոնգ» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել Մովսես Գևորգյանին, որը մահացել է:
Երևանում տեղադրված 503 հիդրանտներից կեսից ավելին տարիներ շարունակ չէին աշխատում։ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով քաղաքապետարանը մշակել է ծրագիր. 2021 թվականին վերանորոգվելու և տեղադրվելու են նոր հիդրանտներ։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Երբեմն մենք նեղության մեջ դիմում ենք Աստծուն և ասում. «Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, սրանք իմ ուժերից վեր նեղություններ են»:
Զբոսաշրջիկները, որոնք կլինեն պատվաստված կամ կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական պատասխան, կկարողանան այցելել Հունաստան: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Հունաստանի վարչապետը ներկայացրել է նախագիծ՝ սահմանափակումները փուլ առ փուլ հանելու համար: Մայիսի 3-ից Հունաստանում իրենց աշխատանքը կվերսկսեն ռեստորաններն ու սրճարանները: Մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-ին, կբացվեն դպրոցները, իսկ մայիսի 15-ից նրանք, ովքեր ստացած կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափը կամ կունենան Covid-19-ի թեստի բացասական պատասխան, կարող են մուտք գործել Հունաստան:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Աստվածային հայտնության և Աստծո փառքի մեծագույն վկան աշխարհն է, արարչությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ձերբակալվածը ԻՊ-ի նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի «աջ ձեռքն» է եղել:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։ Այս մասին նշել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։
Հրապարակվեցին այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական թվերը: Ինչպես և սպասվում էր, մասնագետները հանգիստ ընդունեցին դա: Անգամ իշխանության մաս կազմող տնտեսագետների մեծ մասը չփորձեց «հպարտանալ» դրանցով: Ի տարբերություն քաղաքականամերձ գործիչների: Որովհետև այս ու ապագա երկու ամսվա ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակագրությունը 2021թ․ քիչ թե շատ աշխատող տնտեսության թվերը ստիպված համադրում է 2020-ի լոքդաունի պայմաններում արձանագրված տվյալների հետ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից ներս եմ մտնում և քայլերս ուղղում դեպի Համազգային թատրոն. վարպետ Սոս Սարգսյանի խորը ու ներկա հայացքի ներքո հանդիպում եմ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք ապրեցնող թատրոնի և պատերազմի փոխած արժեքների մասին:
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում ոսկյա զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում:
«Եթե մենք ուսումնասիրենք հիվանդանոցների վիճակը, մենք շա՜տ թերություններ կտեսնենք՝ սկսած, այո, ուշադրությունից, որ մարդը կարող է ժամերով ջուր ուզել: Ոչ մեկին չեմ մեղադրում: Ուղղակի լարվածության, ծանրաբեռնվածության պատճառով դա կարող է հասանելի չլինել: Ցանկացած հիվանդ մարդ՝ COVID ունի, թե ոչ, դառնում է խոցելի: Կարող է իր պահանջը վայրկենական չիրականացվի կամ սպառիչ պատասխան չստանա, և…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ: Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց:
Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը ծնվել էր 1995 թվականին, Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, 2013-2015 թվականներին ծառայել Արցախում, 2015-2017 թվականներին՝ սահմանապահ զորքերում, իսկ 2017 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։
Ավստրալիայի իշխանությունները սպառնում են 50,000 ԱՄՆ դոլարով տուգանել Հնդկաստանում գտնվող իրենց այն քաղաքացիներին, որոնք կփորձեն հետ վերադառնալ: Այս մասին տեղեկացնում է The Hill հրատարակությունը:
Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: