Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը:
«Լրիվ թանկացել ա, տենց բան չկա, որ թանկացած չլինի՝ սկսած կաթնամթերքից, որ խանութը, սուպերմարկետը, կրպակը մտնես՝ նույնն է, էդ խեղճ կրպակներն արդեն երևի վերանան, որովհետև շատ թանկ է, ամեն ինչն է թանկ: Կար ժամանակ՝ 1000 դրամով ապրում էինք, բայց հիմա բացառվում է, 2-3000 դրամ գոնե պետք է լինի, երկու հոգի ենք՝ ես ու կինս, մի կերպ յոլա ենք գնում: Կոմունալները գցում ենք երեխեքի վրա, չենք կարող, էլի, 30-35 հազար դրամ թոշակ ենք ստանում: Պարոն Նիկոլն ասեց՝ 50.000 դրամից ցածր պիտի թոշակ չստանանք, «նաղդի» չենք ստանում հլը»,- ասաց մի տղամարդ:
Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով:
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ մեկ օրում վիրավորում է ստացել 91 հոգի` 72 քաղաքացիական անձ և 19 ոստիկան: Այս մասին հայտնել է քաղաքի Ներքին գործերի նախարար Լուիս Էրնեստո Գոմեսը:
Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 6-ի նիստի օրակարգում:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 4-ին և 5-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
04.05.2021թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։
Մայիսի 5-ի ցերեկը, 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ 2-րդ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Մայիսի 3-ին, ժամը 12.50-ին, Երևանի Չարենցի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 46-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանո
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում հարց է բարձրացնում, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է եղել Եռաբլուրում:
2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:
Մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվեցին մայիսի 1-ի երեկոյան։