Ավստրալիան տուգանքի սպառնալիքով արգելում է քաղաքացիներին վերադառնալ Հնդկաստանից
Ավստրալիայի իշխանությունները սպառնում են 50,000 ԱՄՆ դոլարով տուգանել Հնդկաստանում գտնվող իրենց այն քաղաքացիներին, որոնք կփորձեն հետ վերադառնալ: Այս մասին տեղեկացնում է The Hill հրատարակությունը:
Այսպես, Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը շաբաթ օրը հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակում է երկիր մուտքը այն անձանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում գտնվել են Հնդկաստանում: Սա վերաբերում է ոչ միայն օտարերկրացիներին, այլ նաև Ավստրալիայի քաղաքացիներին:
Խախտողներին սպառնում է 66,000 ավստրալական դոլար տուգանք (ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար), 5 տարի ազատազրկում կամ երկուսը միասին:
«Դա կառավարության բարդ որոշումն է, սակայն անհրաժեշտ է, որ Ավստրալիայի հանրային առողջապահական համակարգի ամբողջականությունը պաշտպանված լինի, և կարանտինային հաստատություններում COVID-19 դեպքերի քանակը իջնի ընդունելի մակարդակի»,-ասված է հայտարարության մեջ: