ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:
75 տարեկանում կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի և Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը:
Կոլումբիայում հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում, որոնք սկսվել են անցած շաբաթ, զոհվել է 19 մարդ, եւս շուրջ 800 հոգի տուժել են: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյի խոսքով, որը մեջբերում է El Pais-ը, տուժածների ավելի քան կեսը ուժային կառույցների աշխատակիցներ են: Նաեւ թերթը գրում է ամբողջ երկրում 431 ձերբակալվածների մասին: Բողոքների ֆոնին երկրի նախագահ Իվան Դուկեի հետ «ջերմ հանդիպումից հետո» պաշտոնաթող է եղել Կոլումբիայի ֆինանսների եւ պետական վարկերի նախարար Ալբերտո Կարասկիլիան, հաղորդվում է նախարարության Twitter-ում: Դուկեն արդեն հայտարարել է Կարասկիլիայի տեղում Խոսե Մանուել Ռեստրեպոյին նշանակելու մասին, որն զբաղեցնում է առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Տավուշի մարզային փրկարարական վարչությունը մայիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Բերդ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 80 օր:
Համայնքային ոստիկանությունը ոստիկանական այն ուղղություններից է, որի գործառութային պարտականություններում հանցագործությունների բացահայտումից զատ առանցքային նշանակություն ունեն կանխարգելիչ աշխատանքները։
Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին՝ այնտեղից ամերիկյան ուժերի դուսբերման պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել մայիսի 2-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:
Երկու մարդու՝ աղջկա և ուղեվարի մարմինները, որոնց փնտրում էին ապրիլի 23-ից, հայտնաբերել են Էլբրուս լեռան հյուսիսային լանջին: Այդ մասին հաղորդել են Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատում:
Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ երկիրը չի օգտագործի Johnson & Johnson պատվաստանյութը:
Արմատներով հրազդանցի, 37-ամյա Մեսրոպ Սարիբեկյանը՝ մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, համարում է, որ իր կյանքի գերնպատակը կատարել է՝ լուծել է հոր վրեժը, որն անհետ կորել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Մեսրոպ Սարիբեկյանն արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
Աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Քուվեյթի կառավարությունը կարգելի երկրից դուրս գալ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ռուսական Sputnik V պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՀԿ փորձագետ Մարիանգելա Սիմաոն:
Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Սիրելի Արցախի մեր հայրենակիցներ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին։ Գրառման մեջ ասվում է․
«Բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ». 2018-ի ապրիլի կեսերին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս ելույթից անցել է 3 տարի: Այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիր մարմինն այլ կերպ է մտածում՝ երկրում իրավիճակ է փոխվել, և e-draft.am կայքում քննարկման է դրվել մի նախագիծ, որի ընդունման դեպքում բուհում որոշումներ կայացնելու համար իշխանությանը անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը:
Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում դանակահարություն է եղել:
Ամերիկյան Novavax- ը Եվրամիությանը հայտնել է, որ նախատեսում է իր COVID-19 պատվաստանյութը ԵՄ մատակարարել այս տարվա վերջին: Այս մասին ասել է ԵՄ պաշտոնյան:
Մայիսի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ՊՆ կայքը:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
Եվրամիությունը նպատակ ունի այս ամռանը իր դռները բացել ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկների առջև՝ մեղմացնելով ճանապարհորդության սահմանափակումները: Այս մասին հայտնում է Reuters-ը: