Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ը կնվազի նույնքան:

Երևան քաղաքում՝

Մայիսի 02-03-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ը՝ ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 04-ին, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս