«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվեցին մայիսի 1-ի երեկոյան։
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունն ապրիլին օրական գրեթե 6 հազար անօրինական միգրանտ է ձերբակալել Մեքսիկայի հետ սահմանին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման’ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Մայիսի 1-ի երեկոյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր մեկնեցին բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Նորա Իփէկեան Ազատեան իր մահկանացուն կնքեց 29 Ապրիլին: Ան ծնած էր Աղեքսանդրիա, Եգիպտոս, ականաւոր նկարիչներու և մտաւորականներու ընտանիքի մէջ: Նորայի հայրական կողմէն ծանօթ են թատերական գործիչներ Գասպար Իփէկեանը և Արմէն Արմէնեանը: Մայրը ՝ Շաքէ Իփէկեան, դերասանուհի ու դաշնակահար էր, յեղափոխական պետական գործիչ ու մտաւորական Միհրան Տամատեանի դուստրը: Ան չափազանց հպարտ էր հայ ազգային հերոս իր մեծ հօրմով:
Վերջին շրջանում հաճախակի դարձած հաշվառման համարանիշերի հափշտակության դեպքերը կարծես անհանգստացրել են նաև Արդարադատության նախարարությանը: Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման է ներկայացվել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել հաշվառման համարանիշերի հափշտակության, ինչպես նաև շորթման համար: Այլ կերպ ասած՝ խստացվելու են արդեն իսկ առկա, ու վարորդների պնդմամբ՝ չգործող հետևանքները:
Մինչև 2014թ. համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:
Հունաստանի լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ և անձնական իրավունքների, սոցիալական արդարության և խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։
Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ էլ՝ երբ դեպքը նոր է եղել, փորձել են հեռավար անցկացնել դասերը, սակայն խնդիր է առաջացել, որովհետև ամբողջ համայնքում ինտերնետի լարերը պոկվել են, հոսանք չի եղել, հետևաբար՝ տեխնիկա միացնելու հնարավորություն՝ ևս, դրա համար որոշել են դասերը երկհերթ անցկացնել:
Անհայտ անձը զանգահարելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող, բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և այն կարճ ժամկետում վերադարձնելու կեղծ խոստմամբ, պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար:
Ապրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր որդուս հետ գնացել էի իմ ծննդավայր՝ Կարմիր շուկա:
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից մայիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ, որոնցից 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան: Այս մասին հայտում են «Ֆեյսբուք»-ում ՀՀ առողջապահության նախարարության էջից։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն ավելացնելու մասին: Այս մասին ավիաընկերությունը հայտնում է «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Երեկ 168.am-ը գրել էր այն մասին, որ չնայած պաշտոնանկությանը, մեզ հասած տեղեկություններով, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ով հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով բանակցություններով՝ առանց պետական որևէ աջակցության։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Մայիսի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։
Վերջին շրջանում հայտնի մարդիկ և պաշտոնյաները հանրայնացնում են կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստվելու փաստը՝ լուսանկարներով կամ տեսանյութերով: Որքանո՞վ է նրանց օրինակը վարակիչ մեր մյուս հայրենակիցների համար: Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակտիվություն նկատվում է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին մեկնարկել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:
Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: