Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թիվն ավելացել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել կիսաբաց ռեժիմով դատապարտյալների քանակով պայմանավորված՝ նոր, ավելի մեծ տարածք վերակառուցելու համար:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։
Այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ, ըստ ՀՔԾ-ի ներկայացրած նախագծի, ծառայությունը համալրվել է ևս 7 նոր հաստիքով, ուստի կազմը համալրած աշխատակիցներին համապատասխան աշխատավարձ ու պարգևավճար հատկացնելուն էլ կուղղվի տրամադրվող գումարը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը:
«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:
Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց մեկ ամիս առաջ: Ըստ հայտարարության՝ վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, «քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ», և լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում։
Հունիսի 20-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 3-րդ փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվում է արագիլի բույն:
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։
Հունիսի 10-ին ոստիկանություն զանգած Խաչաղբյուր գյուղի բնակիչը հայտնեց, որ իր անասնագոմից գողություն են արել:
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։
Եթե ՀՀ պետական մարմինը պետք է գնա ՄոնՏռեալում արտասահմանցի մասնագետներից տեղեկանա իր վերահսկելիք ոլորտում գոյություն ունեցող անվտանգության խնդիրների մասին, եթե պատասխանատվություն ստանձնելու, բացթողումները շտկելու փոխարեն պետք է իր չարածների պատասխանատվությունց խուսափելու համար հղումներ անի աուդիտին չմասնակցած, մասնագիտությամբ օդային կագավարի (դիսպետչեր), սևցուցակվելու հաջորդ իսկ օրը հայերեն գրած բարեխոսականի, ԵՄ դեսպանի դիվանագիտական քաղաքավարությունից ելնելով, բացեիբաց մեղադրանքից խուսափելող արտահայտությունների վրա, ապա ի՞նչ է սա, եթե ոչ ՍՈւՏ կամ ԱՆՄԵՂՍՈւՆԱԿՈւԹՅՈւՆ:
Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։
Նիկոլ Փաշինյանը դիմակ է բաժանում քաղաքացիներին:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ:
Հայաստանի կառավարությունը նշանակալի միջոցներ է ձեռնարկել կորոնավիրուսի (COVID-19) համավարակին արձագանքելու գործընթացում փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել Էրեբունի վարչական շրջանում:
Հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել հետևյալ գրառմամբ․ «Տանը»։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանից վերադառնալիս հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ:
Հունիսի 19-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի 55/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Անահիտ Եղիազարյանին։
Սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ է հանդես գալիս Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և Ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:
Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։