Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 209, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 050 է, մահվան դեպքերինը՝ 982
Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 050-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 754 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 982-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 193 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 750, փաստացի բուժվողներինը՝ 8318 (մեկ օրում ավելացել է 11-ով): Մեկ օրում թեստավորվել է 1045 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 166 701 քաղաքացի: