Բաժիններ՝

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի. Դավիթ Գյուլզադյան

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»: Արայիկ Հարությունյան

Կեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է` «բարեփոխում» չես գրել, խելքդ հասել է, քեզ արժանի զուգորդումներ ես առաջ բերել առ ցարական ռեֆորմներ: Իրավունք ունես հաթաթա տալու, որովհետև բարեկիրթ հայագետներն այսօր էլ են շարունակում անտեղի բարեկրթություն ցուցաբերել: Ի լուր համայն հայության` անգրագետ ու սեռաշեղ ծրագրեր ես հրապարակում և այսքան թուքումուր ուտելուց հետո էլ սպառնո՞ւմ ես:

Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Կտեսնես ուրիշ տեղ` միայն քո և մյուս ռեֆորմիստների երեխաների ու թոռների շրջանում` փակ տարածության մեջ:

Հ. Գ. Բազմությանը դիմելիս «ձեր»-ը մեծատառով է գրել: Սա իսկապես նորարարություն է. բազմության յուրաքանչյուր անդամի հատուկ հարգանքով է դիմում նախարարը…»:

«Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»:Արայիկ ՀարությունյանԿեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է`…

Gepostet von Դավիթ Գյուլզադյան am Freitag, 31. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս