Բաժիններ՝

Գիշերային ուժեղացված ծառայություն Երևանում

Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Նախքան ծառայության մեկնարկը` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հրահանգավորեց անձնակազմին։

Արմեն Գասպարյանը ոստիկաններից պահանջեց ահազանգերին արագ արձագանքել, օրինախախտների հետ շփումներում գործել բացառապես լիազորությունների շրջանակներում և լինել խիստ։ Վարչության պետը, անդրադառնալով համավարակի դեմ պայքարին, շնորհակալություն հայտնեց անձնակազմին` սրտացավ ծառայության համար և ընդգծեց, որ անհրաժեշտ է նույն հետևողականությամբ շարունակել միջոցառումները։

Գիշերային ուժեղացված ծառայությունները հանցագործությունների և իրավախախտումների կանխման առումով մշտապես արդյունավետ են եղել։ Այս մեկը ևս բացառություն չէր։ Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը սառը զենք էր կրում։

Նա բերման ենթարկվեց բաժին, դանակն էլ հայտնաբերվեց և առգրավվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս