![](/banners/BeFunky-design.jpg)
Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1023667.jpg)
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:
Համերգը կցուցադրվի առցանց օգոստոսի 2-ին՝ ժամը 20:00-ին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է, համերգի երաժշտական ղեկավարը՝ Մկրտիչ Բաբաջանյանը: