Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպում է գերիների հարազատների հե՞տ

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարդաշատ է Շիրակի մարզպետարանի բակը: Մեզ փոխանցեցին, որ այնտեղ հավաքվել են Շիրակի մարզից գերեվարված ու որպես պատանդ Ադրբեջանում ապրող տղաների հարազատները:

Ըստ ամենայնի, նրանք այս պահին հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո միայն նա կուղևորվի Գյումրիի «Տիգրան Մեծ» հանդիսությունների սրահ, ուր կմասնակցի հարսանյաց արարողության:

Այս պահին Շիրակի մարզպետարանին հարող տարածքում են մեծ թվով ուժայիններ, ճանապարհային ոստիկանության մեքենաներ:

Հիշեցնենք, որ 168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի հարսանիքի։

Ամուսնանում է նրա կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս