Բաժիններ՝

Հայաստանի շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս