
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Գայի պողոտայում

Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: