 
                        Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև
 
                                    Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ցուցարարները փորձել են մոտենալ նախագահի գրասենյակին:
Ծեծկռտուքի ընթացքում կիրառվել է արցունքաբեր գազ, ծխագլաններ, պայթուցկներ:
Ծեծկռտուքի մասնակից ազգայնականները եղել են «Ազգային կորպուս» քաղաքական կուսակցության ներկայացուցիչները: Ավելի վաղ, ակցիան սկսել էր Կիևի կենտրոնում: Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնել են իշխանությունների գործողությունների վերաբերյալ իրենց դժգոհությունները: Նրանք նաև դժգոհություն են հայտնել իրավապահ մարմինների աշխատանքից, որոնք ըստ իրենց «պայքարում են հայրենասիրական շարժման դեմ»։
Իրավապահների ուղղությամբ ցուցարարները նաև քարեր են շպրտել, ինչպես նաև անիվներ այրել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        