Բաժիններ՝

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը: Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը

Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանից է ստացե՞լ, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930