Բաժիններ՝

Սև, «խորհրդավոր» կատուն փորձել է թմրամիջոցներ «փոխանցել» ազատազրկված անձանց

2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու ծառերից մեկի վրա քրեակատարողական ծառայողները նկատել են թմրամիջոցներ փոխադրելու համար վարժեցված սև կատու, որի պարանոցին ամրացված է եղել կաշվենման վզկապ։

Ձեռնարկված միջոցառումների արդյուքնում բռնվել է «հանցագործ» կատուն: Զննությամբ կատվի վզին ամրացված վզկապում հայտնաբերվել են 10 առանձնացված փաթեթներ և բջջային հեռախոսի 4 բաժանորդային քարտ։ Փաթեթներից ութում հայտնաբերել են ընդհանուրը 22,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 9-րդ և 10-րդ փաթեթներում՝ համապատասխանաբար 4,3 գրամ «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցին և 15,1 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930