Բաժիններ՝

«Կառավարության դիմաց 30-40 հոգով հացադուլ կսկսենք». ՌԴ մեկնել ցանկացող

Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ և բացել սահմանները:

Քաղաքացիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել, հանդիպել են ԱԳ նախարարի, ԱԺ պատգամավորների հետ, սակայն նշում են, որ իրենց խաբում են, և, որ սա կառավարության անգործության հետևանքն է.

«Հարգելի կառավարություն, արթնացե՛ք, Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների համար բացել է սահմանները, բացառությամբ Հայաստանի»:

Նրանց խոսքով՝ մինչև երեկո կառավարության դիմաց կսպասեն դրական պատասխանի, եթե պատասխան չլինի՝ ծայրահեղ քայլի կդիմեն:

«Հենց կառավարության դիմաց 30-40 հոգով հացադուլ կսկսենք, քանի որ շաբաթներ շարունակ բորդյուրներին ենք քնում»,- հայտարարեցին նրանք:

Նշենք, որ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս