Բաժիններ՝

Սերժ Թանկյանը Artsakh Song երգով ոգևորել է Արցախում մարտնչող զինվորներին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Artsakh Song երգի չթողարկված տարբերակը` այն նվիրելով հայ զինվորներին, որոնք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների հետևանքով կենաց-մահու կռիվ են մղում թշնամու դեմ:

Երգին կից Թանկյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրառում է արել, որում ասվում է. «Այս ընթացքում, երբ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ, կոռումպացված ղեկավարության մասշտաբային ագրեսիայից, ես հիշեցի Artsakh Song երգի մասին, որը գրել և թողարկել եմ 2016 թվականին` Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիայից հետո»:

Սերժ Թանկյանն ընդգծել է, որ հրապարակում է երգի չթողարկված տարբերակը: «Հազարամյակներ շարունակ մեր մշակույթը պահպանել է մեր ազգը, և մենք կտեսնենք այս վերջին պայքարը ևս: #artsakhstrong #stopazeriaggression #artsakhisarmenia #stopaliyev»,-եզրափակել է Թանկյանը:

https://www.facebook.com/SerjTankian/videos/671187080503335

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930