
ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է հակառակորդի խոցված սպառազինությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ:
Ինֆոգրաֆիկան «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ինֆոգրաֆիկայի համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի 49 անօդաչու թռչող սարք, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: