«Ադրբեջանի օդուժը  հարվածներ է հասցրել Վարդենիսի ուղղությամբ, այդ թվում՝ մարտական դիրքերի. կորուստներ չկան». Արծրուն Հովհաննիսյան

Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-երի, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով:

Հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառակորդը կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայող, և զգալի թվով զրահատեխնիկա, հետ է շպրտվել:

«Այս պահին դեռ մարտերը շարունակվում են: Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-երը և օդուժը հարված են հասցրել: ԱԹՍ-երը հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը: Օդուժ է կիրառվել նաև հայկական զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ, այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք: Մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակն արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են նոր լուրեր լինել:

ՀՀ Պն ներկայացուցչն ասաց, որ գործողությունների առաջին իսկ օրից Վարդենիսի ուղղությամբ ճակատը թշնամու կողմից օգտագործվել է:

«Փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց սկզբից, սա նորություն չէ: Նոր ուժերի կուտակման վերաբերյալ, եթե պրոցեսը նոր է,չեմ կարող հայտնել: Դա զինվորականները որպես կանոն գաղտնի են պահում, կամ ըստ անհրաժեշտության են հրապարակում»,-ընդգծեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս