Բաժիններ՝

Վիվա-ՄՏՍ. անսահմանափակ «Twitter» «X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակում

«Twitter» հավելվածում/սոցիալական ցանցում թվիթելու՝ գրառումներ կատարելու, ընթերցելու, շփվելու, տեղեկանալու ու տեղեկացվելու անսահմանափակ հնարավորություն…

«X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակում «Twitter» հավելվածն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:

Անսահմանափակ «Twitter»-ը հասանելի է «X» սակագնային պլանի կանխավճարային  ու հետվճարային, «Y» սակագնային պլանի կանխավճարային ու հետվճարային, և «Z» սակագնային պլանի բաժանորդների համար:

Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:

Առաջարկը գործում է մինչև 2020թ. հոկտեմբերի 31-ը, ներառյալ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս