Բաժիններ՝

«Արմենպրես»-ը լիազորված է հայտարարել. մի տարընթերցման առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:

Հետագա որևէ շահարկումից խուսափելու համար Հայաստանի պետական լրատվական «Արմենպրես» գործակալությունը լիազորված է ներկայացնել իր բոլոր լրատվական գործընկերներին վարչապետի հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը:

Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կոչ է անում իր գործընկերներին մասնագիտական ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվել նման կարևոր թեմաների լուսաբանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս