Հետախուզվողը վերադարձավ Հայաստան
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և նույն օրը Կենտրոնական բաժին է ներկայացվել 2010 թ. հուլիսից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Վոլոդյա Հ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք: