Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած
Հոկտեմբերի 4-ին, ժամը 06:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Մանվել Յ․, ծնված 1977 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Հովհաննես Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել տարածքը: