«Իզվեստիա»-ի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել
Ռուսական «Իզվեստիա» պարբերականի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել, գրում է iz.ru կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ թղթակից Դենիս Կուլագան օպերատոր Ալեքսանդր Մալիշևի և տեղացի բնակիչների հետ բնակելի տան նկուղում են թաքնվել. տեղանքում անօդաչու թռչող սարքեր են պտտվում: Բացի այդ այս տարածքից մի քանի հարյուր մետրի վրա կրկին պայթյուններ են եղել:
Թղթակցի փոխանցմամբ՝ Ստեփանակերտին գիշերը հարվածներ են հասցվել, օդային տագնապի ազդանշանը գիշերը չի դադարել: