Բաժիններ՝

«Կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։

Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»:

«Զանգել եմ` ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ` ինչքան դժվար է։ Գիտեմ, որ շատ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների առաջ եք կանգնած, բայց ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ հիմա դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է, և հայրենիքը ձեր առաջ մշտապես պարտքի տակ է լինելու, որովհետև, ինչքան էլ շատ բան արվի ձեզ համար, ձեր ծառայության գինն այնքան բարձր է, որ այդ պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը զինծառայողի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքն ու կառավարությունն անում են ամեն ինչ, որպեսզի զինվորների այդ չարչարանքն ապարդյուն չանցնի։

«Մենք պետք է կանգնենք ամուր, մինչև վերջ, մեր հայրենիքի իրավունքը, մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանենք»,- նշեց վարչապետը։

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 7. Oktober 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս