
Հրթիռակոծված Ստեփանակերտը

Ստեփանակերտը շարունակում է մնալ Ադրբեջանի հրթիռակոծությունների և հրետակոծությունների թիրախում: Այնտեղ օրվա տարբեր ժամերի հնչում է օդային տագնապի ազդանշանը: Ադրբեջանը հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածներին:
«Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Միայն դրան եք ընդունակ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդի կողմից հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հրթիռակոծված Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում երևում է, որ վնասվում են բնակելի տներ, շարժական և անշարժ գույք:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ հասկանալու հասցված վնասների չափը:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/673203486939732