Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Համայնքապետարանի աշխատակիցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Վահեն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/380716349624460
ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:
Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Տիգրան Համասյանը, հանրահայտ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի և Արցախի համար այս դժվար օրերին իրենց զորակցությունն են հայտնել մեզ, դատապարտել Ադրբեջանի՝ մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված քայլերը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին:
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ , ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը:
Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։
Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն:
Արցախում նահատակված 19-ամյա Դավիթ Մխիթարի Թորոսյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ: 168.am-ը զրուցեց Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով պատմեց Դավիթի մասին:
Երեկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրա Կոտյոնկին այսօր ռեանոմոբիլով տեղափոխել են նախ Ստեփանակերտից Գորիս, իսկ հետո` Երևան։ Նրան արհեստական կոմայից դուրս չեն բերել։ Այդպես տեղափոխելն ավելի հեշտ է։ Այս մասին գրում է War Gonzo տելեգրամ ալիքը։
Ազգային և Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է հիսուն հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ ի զորակցություն Արցախի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։
Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահ եպիսկոպոս դոկտ․ Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:
Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:
«Հայաստանի Հնարապետություն» թերթը գրում է․ «Հաստատված է ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգն ու այդ ապրանքների ցանկը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել:
Համաճարակաբանական դժվարին իրադրություն ունեցող տարածաշրջանների ղեկավարները հարկ է, որ վերանայեն ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի գրաֆիկները՝ փոխելով աշխատանքն սկսելու ժամանակը, որպեսզի հասարակական տրանսպորտը բեռնաթափվի պիկ ժամերին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրող Ալան Կավալը ներկայացրել է իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկած անձանց:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Երգիչ Սևակ Խանաղյանը, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, Արցախին նվիրված երգ է հրապարակել և իր լսարանին կոչ արել մասնակցել համազգային դրամահավաքին:
Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում «Dance Monkey» երգի փայլուն կատարմամբ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը, որն իր ելույթն սկսել է «Հաղթելու ենք» արտահայտությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Մեր ժամանակների հերոսները շարքից»: