«Մխիթարը 20 տարեկան էր, այս տարի պետք է զորացրվեր, նույնիսկ ծննդյան օրն եմ հիշում՝ օգոստոսի 17-ին, բան չէր մնացել, որ գար, մի քանի ամիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Մխիթար Գարիկի Գալեյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում’ Ռուսաստանի Դաշնությունից:
Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:
«Մենք լրջագույն թշնամու ենք դիմակայում: Ուղղակի ֆանտաստիկ գործ է անում մեր զինվորականությունը: Սա հպարտության զգացողություն է ներշնչում, մեր ազգային ինքնագիտակցության մեջ էլ դրական տեղաշարժեր են տեղի ունենում՝ մեր հավաքական ինքնագնահատականը բարձրանում է, մեր մեջ արթնանում է հնուց հայ մարդու մեջ դրված այն զգացողությունը, որ հայ զինվորականն անպարտելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նկատելով, որ այդ անպարտելի լինելու զգացողությանը միանգամից միախառնվում է վիշտը:
«Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում:
Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն:
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Իմ աչքերով տեսա նաև Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, նույնիսկ` գերճգրիտ հարված է հասցվել երկու անգամ»:
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:
Ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման վերաբերյալ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:
Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։
Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։
Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը:
Արցախյան ազատամարտի մասնակիցները հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում զգոնությունը չկորցնելու կոչ են անում:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին:
«Սուրենը մեր շատ լավ տղան էր, ազնվության մարմնավորում էր, մեր աչքի առաջ մեծացած, մեր տղան, մենք միշտ Սուրենին այդպես ենք ասել, որ Սուրենը մեր տղան է»,- Արցախում զոհված 26-ամյա Սուրեն Հայկի Սահրադյանին 168.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Արմավիրի մարզի Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակիցը:
Արցախի պաշտպանության բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունը 78,5 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո…
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Համայնքապետարանի աշխատակիցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Վահեն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/380716349624460
ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:
Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Տիգրան Համասյանը, հանրահայտ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի և Արցախի համար այս դժվար օրերին իրենց զորակցությունն են հայտնել մեզ, դատապարտել Ադրբեջանի՝ մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված քայլերը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար: